Այսօր` ժամը 15:00-ին, ԱԺ-ում փակ հանդիպում է նախատեսված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպմանը մասնակցելու են ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները և խմբակցության ղեկավարները:
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...